Հայտնի է վերջին 9 տարվա ընթացքում ամենաշատ գումար վաստակած մարզիկի անունը․ Forbes
Forbes ամսագիրը ներկայացրել է 2010-2019 թվականների ընթացքում ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ցանկը գլխավորում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը, ով վաստակել է 915 միլիոն դոլար։ Երկրորդ հորիզոնականում «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով վաստակել է 800 միլիոն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Մեսսին է՝ 750 միլիոն եվրոյով։
Այս ցանկը կազմելիս հաշվի են առել մարզիկների աշխատավարձերը, հավելավճարները, գովազդներից վաստակած գումարները։