Մարց և Քարինջ գյուղերի միջև գտնվող անտառում բռնկված հրդեհը մարվել է
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08։40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Մարց եւ Քարինջ համայնքների միջեւ գտնվող անտառային տարածքում բռնկված հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ 15 փրկարար ծառայող:
Հրդեհը մարվել է ժամը 15։00-ին։
Մոտ 10 հա անտառային տարածքում այրվել են խոտածածկույթ, տերեւներ եւ մոտ 40 կոճղ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 14:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարց եւ Քարինջ գյուղերի միջեւ գտնվող անտառում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին։
Ժամը 18։10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։