Հայտնի է այս տարվա ամենահաջողակ միլիարդատերը. Forbes
Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թվականի ամենահաջողակ միլիարդատերերի ցանկը: Տարվա ամենահաջողակ միլիարդատեր բիզնեսմենների ցուցակը գլխավորել է Բերնար Արնոն, ով ղեկավարում է Moet Hennessy - Louis Vuitton ընկերությունը:
Ընկերության մեջ են մտնում այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Christian Dior, Louis Vuitton և Givenchy բրենդները: Արնոն 2019 թվականին շուրջ 40 միլիարդ դոլար է վաստակել:
Երկրորդ տեղում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, ով մեկ տարում իր կարողությունն ավելացրել է 22 միլիարդ դոլարով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Zara բրենդի հիմնադիր Ամադիո Օրտեգան՝ 17.3 միլիարդ դոլար օգուտով: