Վաղը կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
Վաղը՝ դեկտեմբերի 21-ին ժամը 20:00-ին կվառվեն Հանրապետության Հրապարակի տոնածառի լույսերը և կազդարարվի նոր տարվա միջոցառումների մեկնարկը,- տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջից։
Այս տարի առաջին անգամ տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները: