Apple ընկերությունը ներկայացրել է iPhone SE 2 հեռախոսի լուսանկարները
Համացանցում հայտնվել են Apple ընկերության նոր iPhone SE 2 հեռախոսների լուսանկարները:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Նոր հեռախոսը հանրությանը կներկայացվի 2020 թվականին: Հայտնի է, որ նոր հեռախոսի պատյանը մետաղական է, ինչպես iPhone 4 և iPhone 5 հեռախոսներինը:
Բացի այդ, նոր հեռախոսի վրա առկա է iPhone 11-ի երկու ֆոտոխցիկները: Հեռախոսը 64/128 գբ հիշողություն ունի: