Բախումներ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղից հետո. կա 60 տուժած
«Բարսելոնա» «Ռեալ» (0-0) խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թիվն ավելացել է: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
60 մարդ դիմել է հիվանդանոց՝ շտապ օգնություն ստանալու համար, ավելի վաղ հայտնվում էր 43 տուժածի մասին: Ընդհարումների հետևանքով երկու ոստիկան ծանր վիրավորում
է ստացել, շուրջ 53-ը՝ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունեցել «Կամպ Նոու» ստադիոնում: