Հրազենով սպանություն Երևանում
Սպանություն՝ Երևանում։ 22։10-ի սահմանում «Էրեբունի» բուժկենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ տղամարդու են տեղափոխել։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։
Նախնական տվյալով՝ տղամարդը սպանվել է հրազենով։
Քննչական խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոնում առգրավել է սպանվածի հագին առկա հրազենային վնասվածքով և արյան հետքերով հագուստները:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև BMW-ն, որի սրահում կան արնանման հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ա. Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Վերջինս, ըստ ֆոտոոլագորղի տեղեկությունների, նախկինում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եղել է դատապարտված, իսկ նրան ավելի շատ ճանաչում են «Սիցիլ» մականվամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում