Այս տարի աշխարհում սպանվել է 49 լրագրող
2019-ին աշխարհում սպանվել է 49 լրագրող, որը16 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Այս մասին հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը,- հաղորդում է AFP-ը:
Տվյալների համաձայն՝ վերջին 20 տարվա ընթացքում տարեկան զոհվում է միջինում 80 լրագրող:
Այս տարի մոտ 389 մարդ է հայտնվել բանտում, ինչը 12 տոկոսով ավելի շատ է անցած տարվա համեմատ: Լրագրողների ձերբակալությունները հիմնականում գրանցվել են Չինաստանում, Եգիպտոսում և Սաուդյան Արաբիայում:
Միևնույն ժամանակ, 57 լրագրող է գերի պահվում Սիրիայում, Եմենում, Իրաքում և Ուկրաինայում: