Լեոնարդոն խոսել է Մաուրո Իկարդիի տրանսֆերի մասին
«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է իր թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի գնման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Լեոնարդոն մասնավորապես նշել է․ «Մաուրոն շատ լավ է գլուխ հանում ամեն ինչից։ Մեզ մոտ մեծ մրցակցություն է՝ հատկապես հարձակման գծում։ Նա խաղում է այնպես, ինչպես իսկական 9 համարը։
Գնել «Ինտեր»-ի՞ց։ Մենք շատ գոհ ենք իրենից, բայց ապագան կախված է Մաուրոյից։ Ամեն ինչ իր ձեռքերում է։ Մնացել է 5 ամիս և կտեսնենք»։
Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին վարձակալական հիմունքներով է հանդես գալիս «ՊՍԺ»-ում։