Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը
Դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, Վերաքննիչ դատարանը մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Դրանից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: