ԱՄՆ-ն այս տարվա աշխարհի ամենաազդեցիկ երկիրն է
U.S News խմբագրականը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենաազդեցիկ երկրների ցանկը: Ցանկը կազմելիս պարբերականն օգտվել է BAV Group և Wharton School հետազոտական ընկերությունների տվյալներից:
Կարևոր գործոն են հանդիսացել ցանկում հայտնված երկրների տնտեսությունը, քաղաքական ազդեցությունը, բանակների հզորությունը և մի շարք այլ գործոններ: Ցանկի առաջին հորիզոնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է:
Ըստ ուսումնասիրություն կատարած մասնագետների՝ աշխարհի ամենաազդեցիկ պետությունը հենց Ամերիկան է, բացի այդ, հենց ԱՄՆ-ին է բաժին ընկել աշխարհում ամենամեծ բյուջեն։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է Չինաստանը: