Մեքսիկայում գետի մեջ հայտնաբերվել են սպանված 4 ոստիկանի մարմինները
Մեքսիկայի կենտրոնական քաղաքներից մեկում՝ գետի մեջ, հայտնաբերվել են պարկեր, որոնց մեջ եղել են անհայտ կորած 4 ոստիկանների մարմինները: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Օրեր առաջ Մեքսիկայի ոստիկանական կենտրոններից մեկում հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 ոստիկան սպանվել էր, իսկ 4-ը՝ առևանգվել էին:
Տարվում են բոլոր աշխատանքները դեպքի մանրամասները պարզելու համար: