Արտառոց դեպք՝ «Արաբկիր» բ/կ-ում. քաղաքացինե գլխով հարվածել է վերակենդանացման բաժանմունքի վարիչի քթին, ժամանել են ոստիկաններ. Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, 64-ամյա Աշոտ Գյուլբուդաղյանի հետ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիճաբանության ժամանակ Վ. Խաչատրյանը գլխով հարվածել է բժշկի քթին, ով մարմնական վնասվածք է ստացել:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը աշխատում է «Կաշի» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: