Գագիկ Ծառուկյանն ընդունել է Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին. ստորագրվել է հուշագիր (տեսանյութ)
Օլիմպավանում համագործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի և Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիաների միջև:
Հուշագիրը ստորագրել են Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամ Զամել Սայաֆ Ալ Շահրանին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:
Հուշագրի ստորագրումից հետո Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Զամել Սայաֆ Ալ Շահրանիին ընդունել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: