Ջենարո Գատուզոն այսօր կստանձնի «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը
Իտալական «Միլան»-ի նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն այսօր կներկայացվի որպես «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ:
Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia-յից: Գատուզոն կփոխարինի Անչելոտիի, ով ժամեր առաջ հեռացվեց իր պաշտոնից:41-ամյա իտալացի մասնագետը նեապոլյան ակումբը կգլխավորի մինչև 2021 թվականի հունիսը:
Գատուզոն մինչև պայմանագրի ավարտը կստանա 3 միլիոն եվրո: