Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Կադիրովին` շնորհավորանքների համար (ֆոտո)
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհավորանքների համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել։
Լուսանկարներին կից Վանեցյանը գրել է․ «Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ինստագրամի իր էջում շնորհավորել էր Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։