Ձեր գիտելիքներով ջարդուփշուր արեցիք ՍԴ-ն, ծռեցիք միկրոֆոնը, բայց չհամոզեցիք․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլ»-ին (տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու։
Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ՍԴ դատավորների թոշակի հետ կապված «Իմ քայլի» դիրքորոշումը համոզիչ չէր։
«Դուք ձեր գիտելիքներով ջարդուփշուր արեցիք ՍԴ-ն, բայց այդպես էլ մեզ չկարողացաք բացատրել, որ եթե իրենք այդքան վատն են՝ ինչո՞ւ ենք մենք բարձր կենսաթոշակով, պատվով ուղարկում հանգստի։ Որքան էլ փորձեցիք միկրոֆոնը ծռել ու քաղաքացիներին ևս համոզել, միևնույնն է՝ չհամոզեցիք»,- ասաց Սամսոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում