Չիլիական ռազմական ինքնաթիռը թռիչքի ժամանակ անհայտացել է
Չիլիի ռազմական օդանավը, որն Անտարկտիդա էր ուղևորվում անհետացել է ռադարների տեսադաշտից:
C130 Hercules ինքնաթիռը թռիչքն իրականացրել էր «Չաբունկո» ռազմաբազայից:
Թռիչքից կարճ ժամանակ անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ թռիչքի պահին ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 17 անդամներն ու 21 ուղևորներ: