Իտալիայում երկրաշարժ է գրանցվել
Իտալիայի Տոսկանա քաղաքում՝ ոչ շատ հեռու Ֆլորենցիա քաղաքից, տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք իտալական լրատվական կայքերից:
Երկրաշարժը գրանցվել է վաղ առավոտյան, իսկ էպիկենտրոնը գտնվում է Ֆլորենցիայից 25 կիլոմետր հյուսիս:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ստորգետնյա ցնցումների հետևանքով մի քանի շինություններ թեթև վնասվել են: Էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի բնակավայրերում այսօր հետաձգվել են ուսումնական հաստատությունների դասերը: