«Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է». Ռամզան Քադիրովը շնորհավորել է Վանեցյանին
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը շնորհավորել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Նա ինստագրամի իր էջում տեղադրել է իր և Վանեցյանի համատեղ լուսանկարն ու գրառել.
«Սիրելի ընկերներ: Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է: Չնայած երիտասարդ տարիքին ՝ Արթուր Վանեցյանը ստացել է գերազանց կրթություն և «գեներալի» զինվորական կոչում: Նա հետևողականորեն բարձր պաշտոններ էր զբաղեցնում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության համակարգում, որը նա ղեկավարում էր 2018 թվականից:
Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը:
Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ»: