«էս հանրապետականի կայֆերն եք անում էլի՞». Արամ Մանուկյանը` ՏԻՄ ընտրությունների մասին
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Մի երկու տեղ աչքս ընկավ ՝ ՏԻՄ ընտրություններնա, հաղթել են դեպուտատի բարեկամ , պաշտոնյայի հայր ... էս հանրապետականի կայֆերն եք անում էլի՞»։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը ակտիվիստ է եղել և պայքարել նախկին իշխանության ոտնձգությունների դեմ, ապա հեղափոխությունից հետո նա ընտրվեց Երևանի ավագանու անդամ` «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Ապա պաշտոնից հրաժարվելու դիմում գրելով` նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ ավելի ուշ ազատվել է նաև այդ պաշտոնից: