Հայ զինվորին ինքնասպանության հասցնողը թշնամուց բեթար է․ իմ ձեռը որ ճար լիներ՝ ցմահ կդատեի նրան․ Աբովյան (տեսանյութ)
Մենք պատերազմի մեջ ենք, և այդ պատերազմը հաղթելու միակ տարբերակը համախմբվածությունն է, որի միակ տարբերակը հայ զինվորի նկատմամբ վերաբերմունքն է։ Այդ մասին ԱԺ իր ելույթի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորի ազատազրկման իրական ժամկետի մասին օրինագծին։
«Զինվորին ինքնասպանության հասցնողը թշնամուց բեթար է, թշնամուց բեթար»,- ասաց Աբովյանն ու պատմեց, որ իր ընկերոջ եղբորը ևս բանակում ինքնասպանության են հասցրել, և այս օրինագիծը ստիպեց նրան վերապրել այդ ողբերգությունը։
«Իմ ձեռը որ ճար լիներ՝ ես ցմահ կդատեի այն մարդուն, ով ձեռք է բարձրանցնում հայ զինվորի վրա կամ հայ զինվորին հասցնում է ինքնասպանության»,-հայտարարեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում