ԱՄՆ-ն ԱՄԷ զորք չի ուղարկի. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում 12 հազար ամերիկացի զինվորական ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այդ մասին Թրամփը հայտնել է իր Twitter-յան էջում: ,«Այսօրվա լուրերը, ըստ որի Ամերիկան 12 հազար զինվորական է ուղարկում ԱՄԷ, սուտ է»-գրել է նախագահ Թրամփը:
Ավելի վաղ Fox news հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ամերիկան պատրաստվում է շուրջ 12 հազար զորք ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին դիմակայելու համար: