Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ Լուսինե Սահակյան
«Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը:
«Դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց Արա Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրավը դատարանի դեպոզիտային հաշվին փոխանելուց հետո Արա Վարդանյան ազատության մեջ կլինի»,- ասել է Սահակյանը: