Մոտալուտ է ձեր հեռացումը․ ԲՀԿ Վանաձորի ԵԽ նախագահը՝ Հայկ Մարությանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի երիտասարդական խորհրդի նախագահ Գրիգ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուզում եմ հիշեցնեմ «հարգարժան» Հայկ Մարությանին իրա ճիշտ տեղը ու ով լինելը։
Քաղաքապետի աթոռը հորանցդ տանից չես բերել, այլ դերասանին վայել խաղացել ես դերդ ճիշտ ու կրկին ժողովուրդը հանդիսատեսի կարգավիճակով ծափահարել է քեզ։ Հաշիվ տվեք ձեզ ու ձեր արտահայտություններին, որ «Մերժվածների» օրը չընկնեք, դուք ո՛չ ամենակարող եք, ո՛չ էլ կայացած քաղաքական գործիչ, իսկ Գագիկ Ծառուկյան մարդկային վեհ տեսակը, իր անհատականությամբ միայն արարել ու զարգացրել է այս պետության բոլոր այն ոլորտները, որին դիպչել է։
Մոտալուտ է ձեր հեռացումը, քանզի ժողովուրդս քաջ գիտակցում է վաղվա օրը ինչպիսին է լինելու և ինչպես ձեր քաղաքական «հայրն» է ասում.
«Հաաա՜նգիստ նստեք տեղներդ»...»։