Ջենարո Գատուզոն կգլխավորի «Նապոլի»-ն․ Calciomercato
«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլի»-ն։ Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից։
Նեապոլյան ակումբի սպորտային տնօրեն Կրիստիանո Ջունտոլին կապ է հաստատել Գատուզոյի հետ և խոսել թիմը գլխավորելու մասին։ Radio Marte-ի տեղեկություններով Չեմպիոնների լիգայի վերջին տուրի՝ «Գենկ»-ի հետ հանդիպումից հետո Անչելոտին կհեռացվի ու կնշանակվի Գատուզոն։
14 տուրից հետո Նեապոլյան թիմը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։