Չինաստանը Կանադային կոչ է արել ազատ արձակել Huawei-ի տնօրենին
Չինաստանը կոչով դիմել է Կանադային՝ առաջարկելով ազատ արձակել Huawei ընկերության գործադիր տնօրենին, ով մեկ տարի առաջ ձերբակալվել էր:
Huawei-ի գործադիր տնօրեն Մեն Վանչժոուն ձերբակալվել էր կանադացիների կողմից՝ ԱՄՆ պահանջով՝ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին:
Ձերբակալությունից որոշ ժամանակ անց 10 միլիոն գրավի դիմաց վերջինս ազատ է արձակվել, և պարտավոր է կրել GPS թևնոց՝ որով նրա քայլերին կարող են հետևել: Դեպքից հետո Չինաստանում Կանադայի երկու քաղաքացի ձերբակալվեցին, ովքեր , կանադական կողմի կարծիքով, Չինաստանի պատասխանն էր՝ Վանչժոուին ձերբակալելու համար: