Կիևում պայթեցրել են հայտնի բանկի մասնաճյուղերից մեկը
Շաբաթ առավոտյան երկու անհայտ անձինք պայթեցրել են Կիևում գտնվող «Օշադբանկի» մասնաճյուղը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 4-ին:
Պայթյունի հետևանքով վնասվել է բանկի շենքի դիմային հատվածը և շենքի մոտ գտնվող բանկոմատը: Նախնական տվյալներով՝ այն որոտացել է հենց բանկոմատի մոտ, ենթադրվում է, որ տղամարդկանց նպատակը բանկոմատը պայթեցնելն է եղել:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ բացի բանկոմատից, բանկի շենքը ևս վնասվել է: Այն կազմակերպած երկու տղամարդիկ փախուստի են դիմել դեպքի վայրից:
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: