«ՊՍԺ»-ում ցանկանում են Դիեգո Սիմեոնեին
Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի ղեկավարները շարունակում են տարբերակներ փնտրել, որպեսզի նվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը։
Ինչպես ֆրանսիական սպորտային կայքերն են նշում, փարիզյան թիմի ղեկավարները ցանկանում են ամռանը թիմ հրավիրել Դիեգո Սիմեոնեին, ում հետ կարող են հաղթել Չեմպիոնների լիգան։
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Տոմաս Տուխելը 2020-ի ամռանը կգլխավորի Մյունխենի «Բավարիա»-ն։