Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանները ցուցարարների շարքից հեռացրել են ընդդիմադիր գործիչներին
Թբիլիսիի կենտրոնում անցկացվող ցույցի ժամանակ ոստիկանները ցուցարարների միջից հեռացրել են մի քանի ընդդիմադիր գործիչների, որոնց թվում և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` սկզբում ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև տեղափոխվել Ազգային գրադարանի շենքի մոտ, որտեղ Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպման է եղել իր գործընկերների հետ:
Հայտնի է, որ ցույցից հեռացված ընդդիմադիր գործիչներին ոստիկանները մեքենայով ուղեկցել են Թբիլիսիի կենտրոնից հեռու վայր, այնուհետև ազատ արձակել նրանց: Այս պահին Թբիլիսիում ցույցերը շարունակվում են: