Մեսսին ու Սուարեսը միասին 800 գոլ են խփել «Բարսելոնա»-ի կազմում
«Բարսելոնա»-ի խաղացողներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Դորտմունդի «Բորսուսիա»-ի դեմ հանդիպման ժամանակ աչքի են ընկել գոլով։
Արդյունքում Սուարեսը կատալոնական ակումբի կազմում իր 187-րդ գնդակը խփեց 262-րդ խաղում, իսկ Մեսսին 613-րդ գոլը՝ 700-րդ խաղում։
Այս ցուցանիշով Մեսսին ու Սուարեսը միասին կատալոնական ակումբում դարձել են 800 գոլի հեղինակ։