Ուսման Դեմբելեն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա
«Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն բաց կթողնի կատալոնական ակումբի առաջիկա հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
22-ամյա ֆրանսիացին վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ հանդիպման ժամանակ։
Դեմբելեի ապաքինման համար հարկավոր է մոտ 5 շաբաթ։ Նա բաց կթողնի «Ռեալ»-ի հետ հանդիպումը։