Դոնալդ Թրամփը ներկայացել է Ռոկի Բալբոայի կերպարով (ֆոտո)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը պատկերված է բռնցքամարտիկ Ռոկի Բալբոայի կերպարով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Թրամփն այդ լուսանկարը հրապարակել է Twitter-ի իր էջում։ Լուսանկարում Սիլվեստեր Ստալոնեի դեմքի փոխարեն ֆոտոշոփի օգնությամբ տեղադրված է Թրամփի գլուխը։
Լուսանկարը լայն արձագանք է գտել համացանցի ամերիկացի օգտատերերի մոտ, ովքեր քննադատել են Թրամփի այս արարքը։