Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը Գերմանիայում բուժումը ստանալուց հետո վերադարձել է հայրենիք (վիդեո)
Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը վերադարձավ Գերմանիայում բուժում ստանալուց հետո՝ դրական բուժական արդյունքներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր համոզվեցինք, որ Հայկը մեծ առաջընթաց ունի իր քայլելու հետ կապված, ողնաշարի խնդիրները կարծես թե լուծվել են, մի քանի խնդիր էր մնացել ոտքերի հետ կապված եւ հիմա քննարկում ենք մի սարքավորման ձեռքբերման մեխանիզմ, որն իրեն կօգնի ամբողջությամբ վերականգնել քայլքը»,- նշել է Թորոսյանը: