Մոուրինյուն նույնպես միացավ Զլատան Իբրահիմովիչի համար պայքարին
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նորանշանակ մարզիչ Ժոզե Մորուինյուն ցանկանում է իր թիմ հրավիրել Զլատան Իբրահիմովիչին: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Մոուրինյուն ու Զլատանն արդեն միասին աշխատել են «Ինտեր»-ում ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Ընդգծենք, որ այս պահի դրությամբ Զլատանին ձեռք բերելու ամենամեծ շանսերն ունի իտալական «Միլան»-ը: