Հայտնի են Բուզովայի և Սոբչակի հոնորարների չափերը սոցիալական կայքերում
«Forbes» ամսագիրը կազմել է ռուսաստանյան «Instagram»-ում ամենաշատ գումար վաստակող բլոգերների վարկանշային ցուցակը։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Քսենյա Սոբչակը, որը «Instagram»-ում տարեկան աշխատում է մոտավորապես 102 մլն ռուբլի։ Երկրորդ տեղը կիսում են հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն և ռեալիթի-շոուի աստղ Օլգա Բուզովան, որոնք վաստակում են 55 մլն ռուբլի։
Բացի նրանցից, ցուցակում են հայտնվել նաև Պոլինա Գագարինան, Հաբիբ Նուրմագոմեդովը, Յանա Ռուդկովսկայան, Իդա Գալիչը, Վիկտորիա Բոնիյան և Նատալյա Ռուդովան։