Չինաստանում գրանցվել են ժանտախտով հիվանդներ
Չինաստանում այս տարվա ընթացքում ժանտախտի երրորդ դեպքն է գրանցվել: Մինչ այդ, Չինաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տեղի հիվանդանոցներից մեկում այդ ախտորոշմամբ երկու հիվանդ են բուժվում:
Տեղի իշխանությունները հավաստել են, որ հիվանդության տարածման վտանգ չկա: 28 հոգի, ովքեր կոնտակտի մեջ են եղել հիվանդների հետ, մեկուսացվել են՝ ժանտախտի տարածման վտանգը կանխելու նպատակով:
Նախնական տվյալներով՝ ժանտախտով հիվանդը ճագարի հում միս է կերել, ինչն էլ հիվանդության առաջացման պատճառ է դարձել: