Եվրո-2020․ Ռուսաստան-Բելգիա՝ 1:4 (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում շարունակվում է 9-րդ տուրը։ I խմբում հանդիպեցին ուղեգրերը նվաճած Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները։ Առաջին տեղի համար պայքարում բելգիացիները Սանկտ Պետերբուրգում առավելության հասան 4։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը։ Աչքի ընկան նաև Տորգան Ազարն ու Ռոմելու Լուկակուն։ Ռուսներից հեղինակության գոլը վերջնամասում խփեց պաշտպան Գեորգի Ջիկիան։
Այսպիսով, Բելգիան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 27 միավորով, Ռուսաստանն ունի 21 միավոր։