Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մամուլ

«Հրապարակ». Մնացել է 3 հոգի, որոնց ձերբակալությունը կխլացնի հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան

«Հրապարակ» թերթը գրում է.

««Ակնհայտ է, որ իշխանության գործերը լավ չեն։ Նրա գլխավերևում դամոկլյան թրի պես կախված են հարցեր, որոնք նա չի ցանկանում և չի կարողանում լուծել, բայց որոնց հրատապությունը չի նվազում։

Պարզ է, որ ի վերջո մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին։ Օրինակ՝ հիմա Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, և ինչո՞ւ չի աշխատում։ Փորձաքննության փորձաքննություն, նոր ՇՄԱԳ, նոր քրեական գործ․ այդ ամենից բոլորը հոգնել են, բայց հստակություն չկա։

Ի վերջո, գործադիրի ղեկավարից սպասում են հստակ պատասխան՝ այո կամ ոչ։ Հստակ պատասխան են ակնկալում Ստամբուլյան կոնվենցիայի ճակատագրի հետ կապված՝ վավերացնո՞ւմ եք, թե՞ ոչ։ Սրան գումարվում է քաղաքական թիմին պահելու հրամայականը, և այստեղ արդեն երկրորդական է՝ Արայիկ Հարությունյանը ճի՞շտ է, թե՞ սխալ՝ Արայիկին պետք է պահել ատամներով։

Նա ամենահին ու հավատարիմ զինակիցն է։ Ու կարևոր չէ, թե քանի ակադեմիկոս, պրոֆեսոր կամ ուսանող է դեմ ազգային առարկաները հանելուն։ Եթե անգամ վերանանք Մելի սեռափոխության թեմայից և կենտրոնանանք նրա սպորտային անցյալի վրա, ապա հարց է առաջանում՝ ախր, նա դոպինգի սկանդալի կիզակետում է եղել, նրանից վերցրել են բոլոր մեդալները, նրա պատճառով Հայաստանի կանանց հավաքականը կարող է զրկվել 2020-ի օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Այսինքն՝ ֆիլմ մի մարզիկի մասին, որն անազնիվ է եղել իր կարիերայում և վնասել է երկրի հավաքականի, մյուս մարզիկների կարիերան։

Սրանք հարցեր են, որոնք կապ չունեն իշխանության ընդունած որոշումների հետ, որովհետև այստեղ գլխավորը դա չէ, այլ այն, որ իշխանությունը պետք է անի այն, ինչ ուզում է։ Ու երբ հանդիպում է դիմադրության, պետք է կոտրի այդ դիմադրությունը։

Եվ եթե տեսնում է, որ վատ PR է իր համար, պետք է ավելի ազդեցիկ PR քայլ մտածի։ Այդ քայլերից ամենափորձվածն ու ավանդականը նոր անձի ձերբակալությունն է։ Աղմկոտ ձերբակալության թեկնածուների ցանկը մեծ չէ։ Ըստ իս՝ 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան։ Նրանց ժամանակին ծրագրել են ձերբակալել, բայց այս կամ այն պատճառով հետաձգել են։ Հիմա կարծես պահը հասունացել է։ Տեսնենք, թե ցանկից ում կընտրեն»։

Մանրամաաները՝ թերթի այսօրվա համարում: