Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ. փաստաբան (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի արարքներում հանցակազմ չկա, նրան որևէ գործողություն չի մեղսագրվում, մարդկանց մահերի, ընտրությունների, միտինգ ցրելու հետ կապված խնդիրներ չկան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, որից հետո շատ արագ գործը մտնի վիճաբանության փուլ:
«Մարդիկ մտածում են, որ պարոն Քոչարյանը պատիժ է կրում. ո'չ, պարոն Քոչարյանը պատիժ չի կրում, ու եթե մարդիկ ասում են, թե մենք ձգձգում ենք, ասեմ` ո'չ, մենք չենք ձգձգում, դատարանն է ձգձգում»,-ասում է Օրբելյանը:
Նրա խոսքով՝ այս գործն ընդհանրապես չպետք է վարույթ ընդունվեր, քանի որ, ըստ էության, գործ չկա:
«Էն, որ ասում ենք գործ չկա, դա ապացույցներին չի վերաբերում. այն, ինչ նկարագրված է, հիմք չէ մեղադրանք առաջադրելու համար.... ըստ էության դրված է արտակարգ դրության հրամանագիր ստորագրել, որը հանցագործություն չէ, և ապացույցների դաշտում չէ»,- նշեց փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում: