Ոչ թե Գյուլնազ տատի, այլ դատախազի հեքիաթն է. նա ծառայություններ է մատուցում վարչապետին. Ռուբեն Սահակյան (տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը համոզված էր, որ դատարանը կմերժի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց բաց թողնելու միջնորդությունը:
Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` տեղեկացնելով, որ դատարանի հիշյալ որոշումը կբողոքարկեն: Նա նշեց, որ անցած դատական նիստերի ընթացքում համոզվեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանի պրոֆեսիոնալ գիտելիքները խորապես բացակայում են:
«Կազմվել է պարբերություն, որտեղ անուններ են դրվել։ Այնտեղ ընդհանրապես մեղադրանք չկա` հեքիաթներ են: Ես դրանք նույնիսկ Գյուլնազ տատի հեքիաթների հետ չեմ համեմատի, դրանք հենց դատախազի գրած հեքիաթներն են»,- ասած Սահակյանը:
Նա նկատում է, որ թեև դատախազ Արթուր Դավթյանը չէ այն գրել, բայց տեղյակ է այդ ամենից, և պատահական չի համարում, որ 3,5 ամսվա ընթացքում Արթուր Դավթյանը երկու անգամ պարգևատրվեց` գեներալական ուսադիրներ ստացավ:
«Նրան հաջողվեց կարճ ժամանակում տարիների վաստակ ձեռք բերել. դա վկայում է այն մասին, որ նա ծառայություններ է մատուցում ղեկավարությանը, մասնավորապես` վարչապետին»,- ասաց փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում: