Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Վազող տողեր

Անի Սամսոնյանն առաջարկում է փակել ԱԱԾ մեկուսարանն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ներկայացրել եմ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ:

1. Գործողություն։ Առաջարկում եմ փակել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը (ԱԱԾ մեկուսարան):

Հիմնավորում։ ԱԱԾ մեկուսարաննների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում էր փակել դրանք։ Առաջարկում եմ ապահովել այդ գաղափարի կամ գործընթացի շարունակությունը։

2. Գործողություն։ Առաջարկում եմ վերջնականապես փակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։

Հիմնավորում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը պիտանի չէ շահագործման՝ չնայած ներկայումս իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Փետրվարի 12-ին իմ հարցին ի պատասխան խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ հիմնարկի փակման ծրագրի մասին՝ ժամկետները թողնելով անորոշ։

3. Գործողություն։ Առաջարկում եմ ապահովել Զինված ուժերում ոչ մարտական պայմանններում զոհված զինծառայողների ենթադրյալ սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերի անաչառ, արագ և պրոֆեսիոնալ քննություն։

4. Գործողություն։ Առաջարկում եմ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանել անչափահասի մասնակցությամբ քննչական գործողությունների կարգ կամ մշակել հատուկ ուղեցույց անչափահասին հանցագործությամբ հասցված վնասի վերապրումը՝ կրկնակի վիկտիմիզացիան բացառելու համար (double victimization)։

Հիմնավորում։ Անչափահաս տուժողների կամ վկայի մասնակցությամբ քրեական վարույթի կամ այլ քննչական գործողությունների իրականացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում, որը պրակտիկայում չի դրսևորվում։ Իրավական և գործնական օրինակ՝ քննիչների հատուկ վերապատրաստում մեխանիզմների մշակումը կարևոր է հատկապես ընտանեկան և սեռական բռնության ենթարկված անչափահասների գործերով քննության ընթացքում։

5. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ռազմավարություն և մշտադիտարկման մեխանիզմներ հանքերի շահագործման շրջակա միջավարյում բնակչության առողջության կենսաապահովման ուղղությամբ:

Հիմնավորում։ Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսական գերակա ճյուղ է, որը հանգեցրել է Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտմանն և անապատացմանը և շարունակում է մնալ բնապահպանական գերխնդիր։ Մինչև այսօր ոլորտային պատասխանատու որևէ գերատեսչություն չի իրականացրել հանքարդյունաբերության ազդակիր միջավայրի և համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարական հետազոտություն։ Այնինչ բնակչության առողջության պահպանումը և կենսապայմանների ապահովումը կյանքի իրավունքի անբաժանելի մասն է։

6. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ծրագիր քրեակատարողական հիմնարկներում գտնվող և ազատազրկման ժամկետը լրացող դատապարտյալներին աշխատաշուկա ինտեգրելու նպատակով։

Հիմնավորում։ Ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման հարցում առաջնային նշանակություն ունի աշխատաշուկայում ինտեգրվելը և արժանապատիվ աշխատելու հնարավորություն ունենալը։

7. Գործողություն։ Առաջարկում եմ ձեռնարկել միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում ծխող և չծխող կալանավորներին առանձնացնելու ուղղությամբ:

Հիմնավորում։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խախտվում են չծխող անձանց իրավունքները։ Ծխող և չծխող կալանավորները շատ հաճախ պահվում են ընդհանուր խցում, ինչը վտանգում է նաև խաղաղ համակեցությունը և կալանավորների առողջությունը։

8. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ հաստատությունների կառավարման ընդհանուր հայեցակարգի։

Հիմնավորում։ Հատուկ հաստատությունները գտնվում են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո, ինչը հանգեցնում է ոլորտի կառավարման անարդյունավետությանը վերահոսկողության վատ իրականացմանը։ Փակ հաստատությունների կառավարման մասով չկա միասնական քաղաքականություն, ինչը հանգեցնում է համակարգում բազմաթիվ չարաշահումների և բացթողումների։

9. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ազգային ծրագիր աշխատողների աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համար։

Հիմնավորում։ Այսօր ՀՀ-ում գործող բազմաթիվ պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության պայմանները ապահովված չեն։ Աշխատողները՝ ելնելով աշխատանքային պայմաններից, կարող են ունենալ առողջական խնդիրներ և չբարձրաձայնել՝ վախենալով գործատուի հետ կոնֆլիկտից կամ շատ հաճախ չեն կարողանում գործատուին ապացուցել, որ իրենց առողջական վնասի պատճառը աշխատանքային ոչ բարվոք և ոչ նպաստավոր պայմաններն են։

10. Գործողություն։ Առաջարկում եմ վերանայել փակ հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և ՔԿՀ-երում՝ կալանավորների համար հատկացվող դեղերորայքի քանակը:

Հիմնավորում։ Ինձ ուղղված դիմում-բողոքներից և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի 2018 թ. զեկույցից բխում է, որ փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում շահառուներին տրամադրվող դեղերի քանակը չի բավարարում, ինչպես նաև պահվում են ժամկետանց դեղեր։

11. Գործողություն։ Առաջարկում եմ ապահովել մշտադիտարկում և տեսահսկում ՀՀ պետական սահմանի անցակետերում Մաքսային մարմինների կողմից քաղաքացիների և օտարերկրացիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով։

Հիմնավորում։ Հեղափոխությունից հետո չեն դադարում քաղաքացիների կողմից բողոքները Մաքսային մարմինների չարաշահումների վերաբերյալ։ Մասնավորապես բողոքը վերաբերում է անհարկի վարչարարությանը, մաքսակետերում գոյացող հերթերին, կաշառքի ակնկալիքով բյուրոկրատական քաշքշուկը, ստուգումների ոչ իրավաչափությունը։ Պետք է նշեմ, որ շարժական տեսահսկման կիրառումը Ճանապարհային ոստիկանության դեպքում զգալիորեն բարելավեց վերջինիս աշխատանքը և նվազեցրեց եթե ոչ վերացրեց կոռուպցիոն ռիսկերը և չարաշահումները։

12. Գործողություն։ Առաջարկում եմ ձեռնարկել արդյունավետ միջոցներ դպրոցների մանկավարժական խորհուրդների և կառավարման խորհուրդների նիստերը հասարակության համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Հիմնավորում։ Ստանում եմ բողոքներ առ այն, որ դպրոցների Կառավարման խորհուրդները չեն ապահովում որոշումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը, չեն տրամադրում արձանագրությունները՝ այդպիսով խախտելով ոչ միայն ծնողների, մանկավարժների և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվություն ստանալու ազատությունը, այլև դպրոցի կառավարման սկզբունքները։

13. Գործողություն։ Առաջարկում եմ հանրակրթական հաստատություններում ներդնել տնօրենի չափանիշների վերանայված և ճկուն համակարգ։

Հիմնավորում։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ մարզերում՝ հատկապես սահամնամերձ և փոքրաթիվ համայնքներում առկա է համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակի զգալի պակաս, ինչը հանգեցնում է վերոհիշյալ խախտումներին, ինչպես նաև զրկում երեխաներին առանձին առարկաներ սովորելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ մանկավարժական համապատասխան որակավորման (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթության և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժի սահմանված չափորոշիչների պահպանումը և այս առումով համակարգային մոտեցումը ստեղծում է ճգնաժամային իրավիճակներ փոքր համայնքներում և տարբերակված մոտեցումը բխում է հանրակրթության ոլորտում թե՛ օրինականության պահպանման և թե՛ երեխաների կրթական իրավունքը պաշտպանելու շահերից։

14. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել նախակրթարաններում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնել Ազգային սննդի ռազմավարական ծրագիր։

Հիմնավորում։ Առավել հաճախակի են դարձել հանրակրթական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը։ Սույն թվականի հոկտեմբերի 16-ից սկսած ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում և պարզվել է, որ բոլորում անխտիր կան խախտումներ սննդի անվտանգության հետ կապված։ Երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող այս խնդրից զերծ չեն նաև այլ համայնքների կրթական հաստատություններ, այդ թվում Երևան քաղաքի։

15. Գործողություն։ Առաջարկում եմ ստեղծել երկամյա ժամկետով մոնիթորինգային խումբ գիշերօթիկ հաստատություններից տուն վերադարձած երեխաներին և նրանց ընտանիքների վարքագիծը վերահսկելու նպատակով։ Յուրաքանչյուր ընտանիքի կցել սոցիալական աշխատողից համայնքի կամ մարզպետարանի ներկայացուցիչ, հոգեբանից և ՄԻՊ ներկայացուցչից բաղկացած աջակցող և վերահսկող խումբ։

Հիմնավորում։ Չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքների համաձայն շուրջ 260 երեխայից, միայն 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում վերադարձը կենսաբանական ընտանիքներ, մյուս բոլորը կարող են ապրել կիրենց ընտանիքներում։ Միևնույն ժամանակ խնդրահարույց են կենսաբանական ընտանիքների տնտեսական հնարավորությունները, ընտանիքում բարոյահոգեբանական և կենցաղային պայմանները։ Չսխալվելու համար անհրաժեշտ են մոնիթորինգային ուժեղ մեխանիզմներ, որպեսզի երեխային ընտանիք վերադարձնելուց հետո վերահսկել իրավիճակը և հետևել արդյունքին։

16. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ծրագիր ծերանոցների, ծերերի համար նախատեսված տուն–ինտերնատների ընդհանուր և նրանց՝ անհատապես զբաղվածությունը ապահովելու նպատակով։

Հիմնավորում։ Ծերանոցներում առկա է տարեցների զբաղվածության բացակայություն, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Զբաղվածության ծրագիրը տնտեսական, մշակութային, կրթական բաղադրիչներով նպաստելու է տարեցների խնամքի և հոգատարության բարելավմանը։

17. Գործողություն։ Առաջարկում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նախատեսել երկու նոր հաստիք՝ համայնքային ներկայացուցչի և մասնագետի։

Հիմնավորում։ Երևանի քաղաքապետարանի, համայնքներում համայնքապետարանների կողմից իրականացվող ոչ պատշաճ կամ անհարկի վարչարարության, ինչպես նաև համայնքում ծագող և վերջինիս լիազորություններից բխող շատ խնդիրների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ է պաշտպանություն, որը պետք է իրականացվի օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Այն դիտարկում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում և առաջարկում եմ այս նպատակի համար ներգրավել երկու մասնագետի։

18. Գործողություն։ Առաջարկում եմ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու ազատությունը ապահովելու համար մշակել նոր հայեցակարգ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ քաղաքացիների դիմումներին և նամակներին պատասխանելու նպատակով։

Հիմնավորում։ Բազմաթիվ են բողոքները պետական համակարգի գործունեության վերաբերյալ առ այն, որ քաղաքացիների դիմումները և գրությունները մնում են անապատասխան։

19. Գործողություն։ Առաջարկում եմ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում թիրախավորել համայնքների ակտիվ եիտասարդությանը ՏԻՄ աջակցությամբ և իրազեկման արշավների միջոցով ձևավորել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ աշխատող կամավորական խմբեր։

Հիմնավորում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն ցանցային իրազեկման արշավները, որոնք պետք է իրականացնել երիտասարդների ջանքերով՝ միաժամանակ կրթելով և ձևավորելով նրանց անհանդուրժողական վարքագիծը ընտանեկան բռնության նկատմամբ»։