Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել
Իրավապահները Ռուսաստանում տղամարդու են ձերբակալել, ով նախապատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել:
Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից: Տ.Բ.Օնուրովին ձերբակալել են նախորդ շաբաթ՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 205 հոդվածի 1-ին մասով:
Եթե տղամարդու մեղքն ապացուցվի, ապա նրան սպառնում է 10-15 տարվա ազատազրկում: