Քաջ Նազարի բախտ է՝ աթոռ են ճարել․ կինը պնդում է՝ կացնով ու քարով «իր վրա են հասել» (տեսանյութ)
Կացնով, լապատկով, քարով հասել են մեր վրա։ Կառավարության դիմաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակչուհի Մելանյա Մովսիսյանը՝ հայտարարելով, որ մի քանի տարի շարունակ անարդարության զոհ է եղել։
«Պարոն Փաշինյանը թող տեղյակ լինի, որ Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանն իր թիկունքին ա խփում ու նախկին կոռուպցիոներների հետ աշխատում ա։ Ես գիտեմ, որ ասում եմ»,- ասաց կինը։
Նա նշում է, որ ամեն տեղ դիմել է, ում հետ հնարավոր է՝ հանդիպել ու խնդրի շուրջ խոսել է, սակայն, ոչ ոք իր խնդրին լուծում չի տվել։ Ինչ վերաբերում է Աջափնյակի թաղապետին, ով անմիջական խնդրի հետ առնչվող կողմն է, ապա, կնոջ խոսքով, նա իրեն ընդհանրապես չի ուզում լսել։
«Դու ո՞վ ես, որ ինձ արհամարհում ես, ձեռ ես առնում կամ դուրս են անում, բա կարելի՞ է հաշմանդամ կնոջ հետ էդպես վարվել։ Ինձ ասում է՝ լավ եմ անում: Էդ Գևորգ Բաբայանը։ Էդ հո իրա հոր դուքանը չի։ Քաջ Նազարների բախտ է՝ աթոռ են ճարել»,- ասաց նա։
Կինը հավելեց, որ խարդախություն է տեղի ունեցել իր նկատմամբ և անուններ տվեց։
Մանրամասները՝ տեսանյութում