Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Քաղաքականություն

Մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերը պետք է բացահայտվեն քաղաքական որևէ շահագրգռվածություն չունեցող իշխանությունների կողմից. Ղազինյան

Հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հանցագործությունները մեծ և անջնջելի խարան են հայկական նորագույն պետականության վրա և մեզ չի հաջողվի կառուցել ուժեղ և կենսունակ պետություն առանց այս պետական հանցագործությունների լիարժեք, համալիր և ամբողջական բացահայտման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արթուր Ղազինյանը: 

«Ես չգիտեմ Հայաստանում որևէ հայրենասեր քաղաքացի, ով չի ցանկանում այս գործերի անաչառ և օբյեկտիվ քննություն, դրանց այս կամ այն կերպ առնչություն ունեցող բոլոր մեղավորների բացահայտում և նրանց քրեական պատասխանատվության ենթարկում։

Սակայն մեր իրականության մեջ առկա են խիստ հիմնավոր կասկածներ առ այն, որ քաղաքական նշանակության հանցագործությունների քննությունը կարող է և անպայմանորեն կվերածվի քաղաքական կապիտալ և դիվիդենտներ հավաքելու անթույլատրելի գործընթացի և անխուսափելիորեն կհանգեցնի վհուկների որսի։

Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում։

Մարտի մեկի գործը վերջին 10 և ավել տարիներին դարձել է ներքին քաղաքական գործընթացների անկյունաքարը, որը, սկզբնական շրջանում գործիք դարձավ նախկին իշխանության ձեռքում՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու և հարյուրավոր ընդդիմադիրներին զնդանները նետելու համար։

Իրադրությունը չփոխվեց նաև Իշխանափոխությունից հետո և այս գործը շարունակում է մնալ ներքին քաղաքականության անկյունաքար՝ բայց արդեն վերածվելով վրեժխնդրության գործիքի նոր իշխանության ձեռքին։

Հոկտեմբերի 27-ի գործն իր մասշտաբներով ու ծանրությամբ, անհամեմատելի է մարտի մեկի հետ, հետևաբար որևէ քաղաքական շահարկում կամ մանիպուլյացիա հղի է ամենավտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով։

Այս հանցագործությունները պետք է բացահայտվեն ամբողջ ծավալով, դա ուղղակի ժամանակի խնդիր է, բայց դա պետք է կազմակերպեն և իրականացնեն քաղաքական որևէ շահագրգռվածություն չունեցող իշխանությունների կողմից՝ պրոֆեսիոնալ և վստահելի նախաքննական մարմինների և արդար դատարանի կողմից՝ իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա։

Ներկա իշխանություններն ու իրավապահ համակարգը՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ակնհայտորեն չեն վայելում այն վստահությունը, որով հնարավոր կլինի հանրության շրջանում փարատել առկա բոլոր կասկածները, փակել մեր պատմության այս ամոթալի էջերը, տալ իրավական և քաղաքական գնահատական ու շարժվել առաջ։

Դա կլինի, չի կարող չլինել, ուղղակի ժամանակի հարց է...»,- գրել է Ղազինյանը՝ օգտագործելով «գնում ենք առաջ» հեշթեգը