Գարեթ Բեյլը երջանիկ է խաղալ «Ռեալ»-ում․ Բեյլի գործակալ
Ջոնաթան Բարնետը, ով «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալն է, նշել է, որ Բեյլը գոհ է մադրիդյան թիմից։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Նա մասնավորապես նշել է․ «Գարեթ Բեյլը երջանիկ է խաղալ «Ռեալ»-ում»։
Ավելի վաղ իսպանական սպորտային պարբերականները հայտնեցին, որ Գարեթ Բեյլն այս հունվարին կարող է լքել «Արքայական ակումբը»։