ԱՄՆ-ում ավտոբուսը կիսով չափ անցել է գետնի տակ
Ամերիկյան Պիտսբուրգ քաղաքում մարդատար ավտոբուսը կիսով չափ անցել է գետնի տակ: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան:
Այդ պահին ավտոբուսում գտնվել է վարորդը և մեկ ուղևոր: Ընթացքի ժամանակ, երբ ավտոբուսը կանգ է առել կարմիր լույսի տակ, ասֆալտը քանդվել է և այն ընկել է փոսը:
Բարեբախտաբար ավտոբուսի վարորդն ու ուղևորը չեն տուժել: