Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)
Հասարակություն

էդ ի՞նչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը գրում է․ «Ասում եք՝ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկվել է հա՞: Ասում եք՝ վարչապետի գաղտնի որոշմամբ հա՞: Ասում եք՝ բա մեր հարկե՞րը, բա այդ անփորձնե՞րը, բա ժողովու՞րդը, բա թոշակնե՞րը․․․

Ես ուրիշ բան եմ ուզում ասել․

Տղերք, բա բարոյականությու՞նը, տղերք: Ախր, տղերք, իմ արդարամիտ ընկերներ, իմ պայքարող ընկերներ, հեղափոխության խորհրդանիշ ընկերներ, հակակոռուպցիոն պայքարի, հավասարության, ժողովրդավարության առաջամարտիկ ընկերներ, բա ձեզնից մեկը տանը մի հայելի չունե՞ր, նստեր հայելու առաջ ու ինքն իրենց հարցներ` արժանի է այդ աշխատավարձին, թե՞ ոչ: Կամ էդ ինչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն: Ախր էդ ի՞նչ փոխվեց, որ երկու տարի առաջ մենք հայհոյում էինք ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող ու հանուն ժողովրդի ոչինչ չանող պետական պաշտոնյաներին, իսկ ընդամենը երկու տարի հետո դուք զբաղեցնելով էդ պաշտոնները թույլ եք տալիս, որ ձեր աշխատավարձերը կրկնապատկվեն ու կրկնապատկվեն ժողովրդից գաղտնի: Սպասեք, սպասեք, թույլ տվեք գուշակել, դուք իհարկե կասեք՝ Մենք կաշառք չենք վերցնում, մենք չենք թալանում, դրա համար մեր աշխատավարձերը բարձրացրել են: Իսկ նախկինները գողանում էին: Տղերք, այո՛, ես մեղք չեմ վերցնի ինձ վրա ու չեմ կոծկի ճշմարտությունը, նախկիններն այո՜, գողանում էին, կաշառք էին վերցնում, ատկատ էին տալիս, դուք այո՛, խոստացել եք նման բաներով չզբաղվել, ու այ էդ խոստման դիմաց ժողովուրդը Ձեզ մանդատ ա տվել, այսինքն էդ խոստման վարձը դուք արդեն ստացել եք, դա վստահությունն ա, ու Ձեր նշանակումն ա, չնայած նրան, որ այդ նշանակումը որոշներիդ աշխատանքային կենսագրության մեջ առաջին տողն ա:

Ու հիմա Ձեր օրինականապաշտությունը ժողովրդի վրա նորից վաճառելը եկեք խոստովանենք՝ ազնիվ չէ, համենայնդեպս էդպիսի պայմանավորվածություն չի եղել: Գիտեմ, գիտեմ, կասեք անօրինական ոչինչ չկա մեր աշխատավարձերի բարձրացման մեջ, բայց տղերք, անօրինականություն կա, որովհետև սահմանված գործակցով բարձրացման դեպքում Ձեր աշխատավարձը այս պահի բարձրացվածի կեսի չափ էր բարձրանալու, բայց դա էլ մի կողմ, բա օրենքի ոգի՞ն, չէ որ դուք պայքարել եք ոչ թե օրենքի տառի, այլ դրան զուգահեռ նաև օրենքի ոգու գերակայության համար, և էդ ոգին իմ ու ձեր բարոյականությունն ա իմ ու ձեր առաջ, ժողովրդի առաջ:

Պարոնայք, հիմա դուք ստանում եք ուսուցիչներից 7, գիտաշխատողներից 10, գրադարանավարներից 14 անգամ ավել աշխատավարձ: Այո, չէ որ Ձեր արած գործն ավելի կարևոր է, և եթե էս բոլոր ասածներիս դուք ունեք արդարացի պատասխան ու ես սրիկա հակահեղափոխական եմ, ով փորձում ա մանիպուլիացնել հասարակությանը, ապա ևս մեկ անգամ հիշեք՝ Ձեր աշխատավարձերը բարձրացվել է գաղտնի, օրենքով սահմանվածից ավելի, և դուք արդեն ստացել եք Ձեր կրկնապատկված աշխատավարձը, կուսությունը պատահաբար կորցրած նախկին օրիորդի պես այն թաքցրել եք նույնիսկ Ձեր ծնողներից ու ընկերներից, և ինձ մնում է միայն հուսալ, որ դուք կմտածեք այս ամենի մասին, քնելուց առաջ, գոնե տասը րոպե: Եվ ինձ մնում է նաև հուսալ, որ այսքանից հետո, դուք արդարության, հայրենիքի, պետության, ժողովրդի ու էլի նման վեհ արժեքների մասին կխոսեք գոնե ցածրաձայն, ցածրաձայն ու վախեցած, բացահայտվելու վտանգն ամեն վայրկյան սրտում պահած գողի շուրթերից դուրս եկող օրինկանություն, արդարություն և ազնվություն բառերի պես»։