Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Ժամանց

Ղափամայի ծես` Հելլոուինի փոխարեն. Գունեղ ժամանց «Հեփփիում»-ում

«Հե~յ, ջա~ն, ղափամա, համով-հոտով ղափամա …Ղափամայի ծես` Հելլոուինի փոխարեն: Հոկտեմբերի 31-ին Բագրևանդի 70 հասցեում գտնվող «Հեփփիում» հյուրատունը բոլորին հրավիրում է հակահելլոուինյան տոնի: Ուրվականների, վամպիրների, մարդագայլերի, կախարդների, զոմբիների և այլ բացասական կերպարների փոխարեն «Հեփփիում»-ում միայն դրական, բարի ու գեղեցիկ հերոսներ կլինեն։

«Հայաստանում նշում են Հելլոուինը, որը մեր տոնը չէ, ուրեմն՝ պետք է նշել այդ տոնի հայկական համարժեքը: 

Որպեսզի որևէ մեկին կարողանաս ինչ-որ բան արգելել,նրան պետք է այլընտրանք տաս, և բացատրես, թե ինչով է վատն այն, ինչն արգելում ես նրան: Այս սկզբունքը «Հեփփիում»-ում գործում է բոլոր ֆորմաատներում: Մենք տոնում ենք հակահելլոուին ու ցույց տալիս՝ինչու պետք չէ տարվել Հելլոունիով՝ ներկայացնելով նաև Հելլոուինի պատմությունը». ասաց հիմնադիր-տնօրեն Աննա Մովսեսյանը:
Այս տարի այլընտրանքը «Հեփփիում»-ում կլինի Ղափամայի ծեսը:
Հակահելլոուինյան տոնին մասնակցելու համար «Հեփփիում» պետք է գնալ արդեն ընտրված կերպարային հագուստով, բայց ոչ թե Հելլոուինին բնորոշ, այլ ուրախ հագուստներով: Կերպարերի ամբողջական տեսք հաղորդելու համար «Հեփփիում»-ում բարի ու գունեղ դիմահարդարում կարվի:

Աննա Մոսվսեսյանը վստահեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր այնուամենայնիվ, վախենալու կամ բացասական կերպարներով կլինեն, վերջում«Հեփփիում»-ից կհեռանան «բարիացած» ու գեղեցիկ:

«Հեփփիում» հյուրատան առանձնահատկություներից մեկը հյուրերի միջև ինտերակտիվ կապի ապահովումն է: Տոնի մասնակիցներին կբաժանվեն փոքրիկ դդումներ և տեղում բոլորը միասին ղափամա կպատրաստեն: Շուրջ երեք ժամ կհնչեն հայկական ազգային երգեր, կլինեն ազգագրական խաղեր, ազգագրական պարերի թեթև ուսուցում:
Անդրադառնալով ազգագրական խաղերին՝ Աննա Մովսեսյանը ցավով նշեց. «Երեխաները մեղավոր չեն,ծնողներն իրենք են երեխային սխալ ընտրություն առաջարկում:Լսելով այս խաղերի մասին՝ անմիջապես արձագանքում են՝չէ՛, գան ի՞նչ խաղան, իրենք չգիտեն դա ինչ խաղ է, իսկ ռոբոտ չունե՞ք։ Նույնը վերաբերում է նաև հեքիաթներին.Բուրատինոյի փոխարեն նախընտրում են Սպանչ Բոբ և այլն»:

Հելլոուինը կամ հակահելլոուինյան օրը հագեցած և տպավորիչ անցկացնելու համար առնվազն հինգ օր առաջ պետք է ամրագրել տեղերը, քանի որ «Հեփփիում»-հյուրատունն ի տարբերություն այլ ժամանցի վայրերի, չնախատեսված հյուրեր չի ընդունում: Մենյուն ընտրվում է նախապես,և հյուրերի թվին համապատասխան թարմ սնունդ է առաջարկվում: Մասնակիցների մինիմալ քանակը պետք է լինի 25 հոգի:
Ի դեպ՝ այստեղ արգելված են նաև գազավորված ըմպելիքները, չիփսերը, որոնք վնասակար են մարդու առողջությանը:

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք շրջանցել այս տոնը, «Հեփփիում»- հյուրատանը Դուք կարող եք անցկացնել Ձեր կյանքի կարևոր տոնակատարությունները: Շատերն այն ասոցացնում են մանկական սրճարանների հետ, մինչդեռ այստեղ ամեն բան այլ ֆորմատով է:

«Հեփփիում»-ը մանկական հյուրատուն է, որը բացում է իր դռները միայն նախնական պատվերով: Եթե դուք արդեն որոշել եք Ձեր միջոցառումը կազմակերպել «Հեփփիում»-ում, վստահ եղեք, որ սրահում կողմնակի մարդիկ չեն լինի: Այդ օրը հյուրատունը կլինի միայն Ձեր ու Ձեր հյուրերի տրամադրության տակ: Իր հարկի տակ կարող է ընդունել 120 հոգի:Երեխաներին սպասվում է 3-4 ժամյա ամբողջական ծրագիր՝ թեմատիկ և ուսուցողական խաղեր։ Ամբողջական ծրագիրը իր մեջ ներառում է մեկ պասիվ և մեկ ակտիվ խաղ, որոնք նախապես ընտրում է պատվիրատուն: «Հեփփիում»-ում բացակայում են խաղային ավտոմատները և Wi-Fi-ը, որպեսզի հյուրերը միախմբվեն և վայելեն իրական կյանքը:

Այցելելով հյուրատուն՝ անհնար է չտպավորվել ներսում առկա վառ գույներից:
Հյուրատան ողջ տարածքը նկարազարդված է, պատերին թեմատիկ տեսարաններ են, բայց ոչ թե տպված, այլ ձեռքի աշխատանք է, որի հեղինակը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է:Սարյանի վրձնի շնորհիվ այստեղ անցկացվող յուրաքանչյուր ներկայացում ասես տվյալ հեքիաթից պոկված պատառիկ լինի:

«Հեփփիում»-ը նաև մրգերով հարուստ այգի ունի և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, հյուրատան այգին հյուրերին իր գիրկն է առնում և հետաքրքիր ու անմոռանալի ժամանց պարգևում նրանց: