Տեսնենք՝ ինչ որոշում կընդունի իշխանությունը․ Արման Աբովյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման մասին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը բազմաթիվ հարցեր ունի Նաիրի Հունանյանին, ով մեղադրվում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ, բայց նրան տեսակցել չի պատրաստվում։ Նա նաև չի մեկնաբանում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը Նաիրի Հունանյանի հետ։
«Դա Արման Բաբաջանյանի որոշումն էր»,- ասաց Արման Աբովյանը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին, ապա այդ օրը փոխվեց Հայաստանի ճանապարհը, չեմ ուզում գնահատականներ տալ, թե դեպի ուր գնաց, բայց դա Հայաստանի նորագույն պատմության ամենացավալի ու ամենավատ օրն էր:
«Դատապարտյալը, նույնիսկ անունը չեմ ուզում տալ, որը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար, ապա մենք գիտենք, որ օրենքը թույլ է տալիս, որ ցմահ դատապարտյալը նման դիմում ներկայացնի։ Մնում է տեսնենք՝ կառավարությունը ինչ որոշում կընդունի»,- ասաց նա։